Նիգերիայում ուժգին պայթյուն է տեղի ունեցել նավթ արդյունահանող նավի վրա
Նիգերիայի ափերի մոտ պայթել և հրդեհվել է նավթ արդյունահանող Trinity Spirit նավը, որը պատկանում է նիգերական Shebah E&P ընկերությանը։ Այս մասին հայտնում է Daily Trust թերթը։
«Մենք հայտնում ենք տխուր միջադեպի մասին՝ հրդեհի մասին, որը տեղի է ունեցել մեր նավթի արդյունահանման օբյեկտը Trinity Spirit Sea-ում։ Պայթյունի պատճառները հետաքննվում են: Այս պահին մահվան դեպքեր չեն գրանցվել, սակայն մենք հաստատում ենք, որ մինչ միջադեպը նավի վրա եղել է 10 մարդ»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։