Էրդողանը ժամանել է Ուկրաինա
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ժամանել է Կիև։ Այս մասին նա հայտնել է Twitter-ում։
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ ժամանել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերով՝ մասնակցելու Բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի 10-րդ նիստին։ Հուսով եմ, որ հանդիպումները բարենպաստ արդյունքների կհանգեցնեն ինչպես երկրների, այնպես էլ տարածաշրջանի համար»,- գրել է Էրդողանը։
Նա հավելել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայի մարտահրավերներին և տարածաշրջանում առկա լարվածությանը։