Ուկրաինական կողմը պատրաստ է բանակցությունների Ստամբուլում, ինչպես նաև Ժնևում և Վիեննայում. Ալեքսի Ռեզնիկով
Ուկրաինան պատրաստ է բանակցությունների՝ Դոնբասի հարցի կարգավորման նպատակով, լինի դա Ստամբուլում, թե ցանկացած այլ վայրում, ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։
«Նախագահ Էրդողանը հրապարակայնորեն նման առաջարկ արեց։ Ես ձեզ գաղտնիք կասեմ, խորհրդակցություններ են եղել մեզ հետ, երբ ես դեռ ուկրաինական բանակցային պատվիրակության անդամ էի: Եռակողմ կոնտակտային խումբին մենք դրական ենք պատասխանել», - ասել է ուկրաինացի նախարարը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Ուկրաինական կողմը պատրաստ է բանակցությունների Ստամբուլում, ինչպես նաև Ժնևում և Վիեննայում, ցանկացած վայրում։ Մենք պատրաստ կլինենք, բայց մյուս կողմը պետք է համաձայնվի»,- ընդգծել է ուկրաինացի նախարարը։