Կրեմլը խոսել է Պուտինի և Էրդողանի հնարավոր հանդիպման ժամկետների մասին
Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեբ Թայիփ Էրդողանը քննարկել են հանդիպման ժամկետների տարբերակներ, այդ թվում՝ փետրվարի վերջը, սակայն մինչ այժմ հստակ ժամկետներ չկան, ասել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երկու առաջնորդներն իսկապես խոսեցին հնարավոր տարբերակների մասին՝ փետրվարի վերջին, քննարկվեցին նաև այլ ժամկետներ։ Եվ իսկապես, երկու կողմերն էլ շահագրգռված են, որ դա տեղի ունենա հենց համաճարակաբանական իրավիճակը և նախագահների ժամանակացույցը թույլ տան։ Դեռևս հստակ ժամկետներ չկան։ Հուսով ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։