Հունգարիան կաջակցի Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ և օկուպացված տարածքների վերականգմանը
Բուդապեշտը կաջակցի հունգարական ընկերություններին, որոնք մասնակցում են 44–օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ և օկուպացված տարածքների վերականգմանը։
Այս մասին Բաքվում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն տնտեսական համագործակցության ադրբեջանա-հունգարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստում։
«Հունգարական ընկերությունները կարող են ակտիվորեն մասնակցել վերականգնման աշխատանքներին։ Նրանք կարող են օգտագործել վարկային գիծը և հույս դնել մեր քաղաքական աջակցության վրա այս հարցում»,- ասել է Սիյարտոն:
Դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հունգարիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։