Վերացվել է Քաղսիի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի«Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվելՄիջազգային սկանդալ է, Օլիմպավանի սենյակներից դուրս են բերել միջազգային մարզիկներին. Տոնոյան (տեսանյութ)Խոստումները շատ էին, բայց իրական աջակցությունը՝ անհամեմատ քիչ. Արտակ Զաքարյան
Armat Media-ի անձնակազմը Քննչական կոմիտեում է. կանչել են հարցաքննության
Քարեր են թափվել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ խոչընդոտելով երթևեկությունըԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքՍուրբ Պատարագը հոգու բժշկություն է. Ռուբեն Սրբազանի քարոզը Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցումՀուլիսի 9-ից Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի +35 աստիճանի. Սուրենյան (տեսանյութ)Չեմ կարծում, թե որևէ լուրջ քաղաքական ուժ սպասում ուներ ՍԴ որոշումից. Տիգրան ԱբրհամյանԵրևանում վերգետնյա տրանսպորտով տեղաշարժվելն ավելի արագ է ու ավելի էֆեկտիվ, քան սեփական մեքենայովԿիևը հարձակման է ենթարկվել բալիստիկ և թևավոր հրթիռներով. կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱրտաքին աջակցությամբ իշխանությունը պահպանելու մոլուցքով առաջնորդվող ռեժիմը հանուն սեփական քաղաքական գոյատևման պատրաստ է քայքայել ՀՀ սահմանադրական և պետական ինստիտուտները․ ՀԱԿ
Ալիևի հրամանով օկուպացված Մեխակավան է ուղարկվել բնակվելու մոտ 223 մարդ
Կալանքի էլ հնարավոր է տանեն Գագիկ Ծառուկյանին, այս քայլերը բացարձակ անակնկալ չէին. պաշտպան (տեսանյութ)Կոնստանտինովկայի համար թեժ մարտեր են ընթանում. Զելենսկի
«Հայաստան» դաշինքը վերցնում է մանդատները
Ռուսական բանակն Օդեսայում հարված է հասցրել SOCAR-ի բենզալցակայանինՏիգրանի կողմից փրկվածը 2018 թ֊ին նույն վայրում փրկվել է նաև Նաիրա Զոհրաբյանի կողմիցՈր քաղաքական ուժը քանի մանդատ կունենա ԱԺ-ումՓաշինյան մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Խուզարկություններ են «Մուլտի Գրուպ»-ի կազմի գրեթե բոլոր ընկերություններում, տնօրենների բնակարաններում
Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում լույս չի լինիՎիրավորում եք... մանդատը մեզ համար տոմս է դեպի կալանավայր... որ մանդատ չվերցնենք, բա ո՞վ ԱԺ-ում կնոպկա սեղմի. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Քննչական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին
Վանաձորում հոշոտված տղամարդու դի է հայտնաբերվել
Պարետ Ավինյանը կորոնավիրուսի ժամանակ ձախողվեց. նրա ռեկլամի համար ավելի կրեատիվ սցենար գտեք...
Կյանքից հեռացել է Արտաշես Ալեքսանյանը
Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը
Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստումՀայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային, և այդ օրը սարերի հետևում չէ. ԹանդիլյանԱննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարություններըՍպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբի համարՖուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդԱԲ գրագիտությունը պետք է դառնա ազգային առաջնահերթություն․ ԲՏԱ նախարար«Այժմ մեր հերթն է». Բայդենը խոսել է ամերիկյան ուղու անավարտ լինելու մասինԱրզամասի շրջանում ուժգին փոթորկի հետևանքով երեխա է զոհվելՔիշնևում աշխատանքը դադարեցնում է «Ռուսական տունը»Զարմացել եմ՝ տեսնելով Խամենեիի հրաժեշտին լացող իրանցիներին․ ԹրամփՉինաստանում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղներ են, զոհեր կանՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2600-ըՌուսաստանը առաջարկել է Կոնստանտինովկայում հումանիտար գործողություն և ժամանակավոր հրադադարԹուրքիան չի թույլատրել 2000 ուղևոր ունեցող զբոսանավի մուտքը իր նավահանգիստներՀայտնի է Իրանի շուրջ հաջորդ բանակցությունների ամսաթիվըՌուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական գործողությունները․ Պեսկովի հայտարարություններըՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ ՄելիքյանՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցությունՋրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացվածՓեզեշքիանը համոզել է Իրանի գերագույն առաջնորդին բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ
Հասարակություն

Արմեն Ամիրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով

ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ 2020թ ապրիլի 10-ին ՀՀ ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել, թե 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար: Քրեական գործը, սակայն, ըստ քննչական ենթակայության՝ ուղարկվել է ՀՔԾ՝ նախաքննության։ Նշենք, որ դիտարկվող ժամանակահատվածում՝ 2016-2018թթ. ՀՀ մշակույթի նախարարն էր հայտնի սիրված հաղորդավար Արմեն Ամիրյանը, որը դեռևս երկու տարի առաջ «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ քրեական գործի մասին իմացել է ԶԼՄ հրապարակումներից։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում քրեական գործի քննությունը և, ի վերջո, քրեական գործով Արմեն Ամիրյանին մեղադրանք առաջադրվել է, թե՝ ոչ։ Արդյունքում պարզվել է, որ քննչական կոմիտեն բավարար ապացուցողական բազա չի ունեցել Արմեն Ամիրյանին կոռուպցիոն չարաշահումների մեջ մեղադրելու համար։

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ՀՀ մշակույթի և գիտության նախկին նախարար Արմեն Ամիրյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում՝ 2020թ հոկտեմբերի 23-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել Արմեն Ամիրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության հիմքով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: