ՀՀ գյուղատնտեսության նախարարն ամփոփեց տարին. մթերման խնդիրներից մինչև արտահանում. (տեսանյութ)
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ամփոփեց 2015թ-ի գյուղատնտեսական տարին: Նախարարը հատուկ կարևորեց գյուղոլորտում հայ գյուղացու քրտանջան աշխատանքը:
Նախարարն անդրադարձավ գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղերին, նշելով, որ ավելացել են և ցանքատարածությունները, և ջերմոցային տնտեսությունների մակերեսը, թեև ավելացել է ձկնարդյունաբերության ծավալները, սակայն արտահանման հետ կապված դժվարություններ կան:
Բուսաբուծության արտահանման ծավալները, ըստ նախարարի, նախորդ տարվա համեմատ ավելացել է, Հայաստանն արդեն կարողանում է արտահանել ջերմոցային տնտեսությունների արտադրած լոլիկն ու վարունգը:
Ս.Կարապետյանը շեշտեց կոոպերատիվ տնտեսությունների կարևորությունը, նշելով, որ կոոպերատիվ են կազմում միայն կամավորության սկզբունքով, սակայն կոոպերատիվների դեպքում ավելանում են եկամուտները, նաև ավելի դյուրին է լուծվում իրացման խնդիրները:
Մանրամասները` տեսանյութում