Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Ո՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Հայաստանում և Հայաստանի շուրջ խնդիրներն այնքան խորն են, և պրոցեսներն այնքան ռիսկային, որ այս որակի և լրջության կառավարումը չի կարող շատ երկար շարունակվել։ Երկրում խորքային փոփոխությունները այլընտրանք չունեն, բայց դրանք ուշանում են, հիմնականում՝ տեխնիկական պատճառներով։

Հայկական անոմալիան ինչ-որ կերպ լուծում ստանալու է։

Հաջորդ իշխանությունը պայմանականորեն ասած կարող է գալ չորս չվերթով.

1. Մոսկվա-Երևան
2. Բրյուսել-Երևան
3. Ստամբուլ Երևան
4. Ներքին չվերթ

Հաջորդ իշխանությունը՝ Մոսկվայից

Երևանի կուլիսներում մի լեգենդ է շրջանառում, թե Նիկոլը հե՜նց բոլոր անհրաժեշտ թղթերը ստորագրի, ռուսները նրան ցտեսություն են ասելու, և իրենց գծագրվածով Հայաստանում նոր իշխանություն են ձևավորելու։ Իլֆի և Պետրովի հանրահայտ գործում սրա լավագույն ձևակերպումը տրված է. «почем опиум для народа?»։

Նախ ոչ մի երկրում նման սխեմայով իշխանություն չի փոխվում։ Դա քաղաքական տրամաբանություն չէ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը չունի հայկական օրակարգ, գոնե այս պահին։ Ռուսաստանն ինքն այսօր գտնվում է լարվածության ուժեղ ճնշումների տակ՝ Ուկրաինա, ՆԱՏՕ, Արևմուտք, Թուրքիա և այլն, և դրանց հանգուցալուծման սցենարները առայժմ հստակ չեն։ Այս պայմաններում այն չի կարող ունենալ բոլոր խնդիրների վրա կենտրոնանալու անհրաժեշտ ժամանակ և ռեսուրս։ Հենց նաև այդ պատճառով Ռուսաստանը, գոնե այս պահին, ցույց չի տալիս, որ այս կամ այն գործիքակազմով աշխատում է նոր հայկական վերնախավերի և իր համար բարենպաստ հանրային միջավայրի ձևավորման ուղղությամբ։ Իսկ առանց դրա անհասկանալի է, թե ինչպես պետք է իրագործել այս կամ այն ծրագիրը։

Կան շրջանակներ, ովքեր մոսկվաներում նստած իրոք հավատում են այս տարբերակին ու սպասում, թե երբ կհնչի սպասված թանկագին զանգը ու նրանց կմատուցվի Հայաստանի հաջորդ իշխանություն լինելու առաջարկը։ Սա նույնպես հեքիաթների ժանրից է։

Այն, որ Մոսկվան ունի և ունենալու մեծ դերակատարում Հայաստանի հետագա զարգացումներում, կասկած չի հարուցվում և դա պայմանավորված է օբյեկտիվ իրականությամբ. Մոսկվան այսօր ապահովում է Հայաստանի, Արցախի ֆիզիկական անվտանգությունը, հայկական պետության գոյությունը։

Բայց, որպեսզի Մոսկվան Հայաստանում չտապալվի քաղաքականապես և չստանա նոր Վրաստան, այն պետք է ունենա հայկական օրակարգ, տեսլականներև դրանց շուրջ համախմբած հանրային շրջանակներ, որոնք պետական շահի գիտակցումով կհամախմբեն հասարակությանը։ Գուցե իմ տպավորությունը սուբյեկտիվ է, բայց այս պահին նման բան չկա։ Կա նաև հետադարձ կապի լուրջ խնդիր։ Ռուսներին հաջողվել է կանգնեցնել պատերազմը և փխրուն կայունացման բերել տարածաշրջանը, բայց նրանք շատ լավ հասկանում են, որ տարածաշրջանում նոր իրողություններ են, և իրենց դիրքերը նկատելիորեն սասանված են։ Ամենայն հավանականությամբ՝ Մոսկվան մշակում է իր համար տարածաշրջանային նոր տեսլական, նոր ռազմավարություն։ Եվ ռուսները Հայաստանում ուզում են տեսնել այն ուժը, որը կկարողանա ապահովել Հայաստանի վերականգնումը, բայց և հիմնական գնահատականներում և տեսլականով կլինի համահունչ իրենց։

Հենց այդ ուժը Մոսկվան Հայաստանում չի տեսնում։ Անհատական մակարդակով Մոսկվան Հայաստանում ունի 1-2 վստահելի գործընկեր, բայց անհատական և ինստիտուցիոնալ հարթությունները տարբեր են։ Սա հայաստանյան փոփոխությունները արգելակող լուրջ խնդիր է։ Հետևաբար՝ այս ուղղությամբ հարցականները ավելի շատ են։ Ընդհանրապես, ռուսական գործոնի դերը Հայաստանի ապագայում շատ խորքային խնդիր է, և այն ունի առանձին քննարկման անհրաժեշտություն՝ պարզ իշխանության փոփոխության գաղափարից տարանջատված»։


Շարունակելի