«Փռում են ասֆալտին, ամիսներով կալանքի տակ են պահում, դուք ասելիք չունե՞ք». Սայաթ Շիրինյանը՝ ԱՄՆ դեսպանին (տեսանյութ)
ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանը իր խոսքը ուղղեց ԱՄՆ դեսպանին։
«Շատ կուզենայի ԱՄՆ դեսպանին տեսնել, երբ 2008 թվականին նույն ԱՄՆ դեսպանը, երբ մամուլի ասուլիսին իմ ձայնը մի փոքր բարձրացրի Ազատություն ռադիոկայանի լրագրողի նկատմամբ, ԱՄՆ դեսպանն անմիջապես բողոքի նոտա ուղարկեց Հանրապետության նախագահին։ Բա իմ ու իմ նմանների իրավունքները ոտնահարվում են, փռում են ասֆալտին, ամիսներով կալանքի տակ են պահում, վերջում պարզվում է՝ հանցակազմի բացակայության հիմքով գործը կարճվում է, դուք ասելիք չունե՞ք»։