Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանքԱյսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
Վազող տողեր

Այս ամենի վերջնարդյունքը պարզ է՝ իրենց շքից առանց այդ էլ վախեցած դատավորները ահաբեկված են. Արթուր Ղամբարյան

Կարդացի Դատավոր Բախշիյանի որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը:

«Ին՞չ պետք է անի դատարավոր, եթե ամբաստանյալը չարամտորեն չի ներակայանում դատական նիստին։ Դա կարող է առաջացնել երկու իրավական հետևանք՝ խափանման միջոցը խստով փոխելը (դատավարական պատասխանատվության միջոց) կամ ամբաստանյալին բերման ենթարկելը։ Այս այլընտրանքային որոշումներից որևէ մեկի կայացումը կախված է ամբաստանյալի հակաիրավական վարքագծի բնույթից և պարբերականությունից։

Ամբաստանյալի հակաիրավական վարքագծի դեպքում, նրա բացակայությամբ դատական նիստ անցկացնելը և խափանման միջոցը փոխելը չի խախտի նրա լսված լինելու իրավունքը, եթե նրա հակաիրավական արարքն այնպիսին է (պարբերականություն կամ վերջնականփախուստը, նիստին չմասնակցելու նրա կամահայտնության հստակություն և այլն), որից ակնհայտ է, որ ամբաստանյալն այդ արարքով փաստացի հրաժարվել է դատական նիստին մասնակցելու իրավունքից (իրավունքի կորուստ)։ Այս մասին երկար խոսելու կարիք չկա, տես Гамбарян, А. С. Отказ от права и вопросы уголовно-процессуального вмешательства /– Москва : Издательство "Юрлитинформ", 2018. – 352 с.)։ Այնուամենայնիվ, չպետք է ընկնել նաև հակառակ ծայրահեղության մեջ և ամբաստանյալի՝ ամեն չնչին առիթով նիստին չմասնակցելը համարել կալանք կիրառելու հիմք։

Դատավոր Բախշիյանի դեպքում՝ դատական ակտի օրինականությունը կախված է գործի հանգամանքներից, սակայն այն, որ այդ որոշումը դատախազությունը չի բողոքարկել, բավարար է պնդելու, որ դատախազությունը այն համարել է օրինական, հակառակ դեպքում՝ այն չբողոքարկելու այլ պատճառ (բացառությամբ դատախազի հանցավոր անգործությունից) չէր լինի։ Չբողոքարկելու մասին մնացյալ արդարացումներին պետք է հակադարձել ոչ թե կոշտ բառերով, այլ լուռ ժպիտով, քանի որ «արդարացողներն» էլ քաջ գիտակցում են իրավիճակը։

Այս պայմաններում կարգապահական վարույթը, թերևս կարող էր տեղավորվեր վերջին տարիներին, բոլորիս համար արդեն սովորական դարձած, դատավորների կարգապահական տեռորի քաղաքականության մեջ։

ԲԱՅՑ, դատախազի կողմից չբողոքարկված դատական ակտի համար, նույն դատախազության կողմից դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը և ԲԴԽ-ի կողմից այս ամենը թույլատրելը չի տեղավորվում նույնիսկ մաքիավելականության բարոյազուրկ սկզբունքների մեջ։ Լա՛վ, այս գործով ԴԱՏԱՎՈՐԻՆ կալանավորելու թույլտվություն ․․․

Այս ամենի վերջնարդյունքը պարզ է՝ իրենց շքից առանց այդ էլ վախեցած դատավորները ահաբեկված են, նրանք (մասնագիտական արժանապատվության և կորպորատիվ դիմադրության փոխարեն) սկսել են հրատապ սերտել նեոմացոյականության գաղափարախոսությունը։ Ամոթազուրկ դատավորների կոհորտան ինտենսիվ ընդլայնվում է»: