Ադրբեջանական բանակն իրականացնում է հերթական ուսումնական հավաքները
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ադրբեջանական բանակի միավորումներում, կազմավորումներում, զորամասերում և հրամանատարա-վերահսկիչ մարմիններում անցկացվում են դասընթացներ։ Այս մասին տեղեկանում ենք haqqin.az-ից։
Նշվում է, որ ռազմական հավաքներին ուշադրություն է դարձվելու ժամանակակից զինտեխնիկայի, ինչպես նաև սպառազինության ճիշտ և արդյունավետ օգտագործմանը դժվարին տեղանքով կլիմայական պայմաններում, ինչպես նաև տարբեր մարտական գործողություններում։