Ի՞նչ են ասել ամերիկացիները Ռուսաստանին. իսպանական թերթը հրապարակել է ամբողջական տեքստը
Իսպանական El Pais հրատարակությունը հրապարակել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գաղտնի պատասխանի ամբողջական տեքստը անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ տեղեկությունների՝ դրանք անգլերեն լեզվով երկու փաստաթուղթ է՝ չորս էջանոց ՆԱՏՕ-ի պատասխան և հինգ էջանոց պատասխան Վաշինգտոնից։ Տեքստները պարունակում են դրույթներ, որոնք այս կամ այն ձևով արդեն պաշտոնական մակարդակով բարձրաձայնվել են արևմտյան կողմից կամ հայտնվել են արևմտյան լրատվամիջոցներում՝ աղբյուրներին հղումով։
Ըստ հրապարակման՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կոչ են արել Ռուսաստանին վերադառնալ Եվրոպայում սովորական ուժերի մասին պայմանագրին՝ ներառյալ տեղեկություններ տրամադրելով ուժերի չափի և տեղակայման մասին: Վաշինգտոնը և Հյուսիսատլանտյան դաշինքը նաև առաջարկել են Ռուսաստանին երկխոսություն սկսել սպառազինությունների վերահսկման վերաբերյալ՝ Ղրիմից, Մերձդնեստրից, Հարավային Օսիայից և Աբխազիայից զորքերի, խաղաղապահների դուրսբերման դիմաց։
Բացի այդ, ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանն առաջարկել է ստուգումներ կատարել Ռումինիայում և Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության օբյեկտներում՝ ռուսական օբյեկտները ստուգելու դիմաց։ Նաև Հյուսիսատլանտյան դաշինքն իր պատասխանում վստահեցրել է, որ ձգտում է խուսափել Ռուսաստանի հետ առճակատումից։