Փաշինյանը առողջապահության նախարարի տեղակալին գործուղում է Սոչի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանին գործուղում է Ռուսաստանի Դաշնություն` Սոչի։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքէջում:
«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանին 2022 թվականի փետրվարի 2-4-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սոչի)` «Հայկական ուռուցքաբանություն. նպատակներ և իրականացման ուղիներ» խորագրով հայկական ուռուցքաբանական կոնգրեսին մասնակցելու նպատակով»,– նշված է որոշման մեջ։