Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանքԱյսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
Վազող տողեր

Դատավոր Բախշիյանի գործողությունները և կայացրած որոշումն իրավաչափ է. Էրիկ Ալեքսանյան

Դատավոր Բորիս Բախշիյանի գործով դատախազությունը համառորեն պնդում է, որ դատավորն առանց մեղադրյալի ներկայության քննարկելով նրա խափանման միջոցի փոփոխման հարցը, չի ապահովել վերջինիս լսվելու իրավունքը, ուստի եւ նրան կալանավորելով կայացրել է ակնհայտ ապօրինի դատական ակտ: Այս մասին  գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Դատախազության նշված դիրքորոշման վերաբերյալ ունեմ մեկ նկատառում.

Ուրեմն իրավունքի տեսությունում առկա է «իրավունքից հրաժարվել» հասկացությունը, որը տարբեր իրավական համակարգերում եւ դոկտրիններում ընկալվում է տարաբնույթ ձեւով։ Ճիշտ է, իրավունքից հրաժարվելու հարցերը քննարկում են իրավունքի տարբեր ճյուղերի մաս­նագետները, սակայն այն առավել հետազոտված է քրեական դատավարության գիտության մեջ:

Որպես տեսական կատեգորիա՝ «իրավունքից հրաժարվել» հասկացությունը խաչվում է այնպիսի իրավաբանական հասկացությունների հետ, ինչպիսիք են՝ իրավունքից զրկելը, իրավունքը սահմանապակելը եւ այլն: Տեսաբանների մեծ մասն այն կարծիքին են, որ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ իրավունքները կրողի կողմից կատարած հակաիրավական արարքը կամ դրսեւորած ոչ իրավաչափ վարքագիծը որոշ դեպքերում կարող են դիտվել որպես սեփական իրավունքից հրաժարում։

Սույն դեպքով որպեսզի պարզենք, թե արդյոք դատավոր Բախշիյանն առանց մեղադրյալի ներկայության փոխելով նրա խափանման միջոցը զրկել է նրան իր «լսվելու իրավունքը» իրացնելու հնարավորությունից, թե ոչ, պետք է գնահատել մեղադրյալի դրսեորած վարքագծի իրավաչափությունը։

Ինչպես հայտնի է տվյալ գործով դատական նիստի օրվա եւ ժամի մասին պատշաճ ծանուցված մեղադրյալը չի ներկայացել դատական նիստին, պատճառաբանելով, որ իր պաշտպանի բացակայության պայմաններում չի ցանկանում մասնակցել դատավարությանը այն դեպքում, երբ օրենսդրորեն մեղադրյալի պարտականությունն է մասնակցել դատական պրոցեսին, անկախ այն հանգամանքից ներկա է նրա պաշտպանը նիստին, թե ոչ: Այսինքն ակնհայտ է, որ սույն դեպքում մեղադրյալը ծանոթ լինելով իր դատավարական իրավունքների եւ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ մասին, ինչպես նաեւ պարտականությունների չկատարման արդյունքում վրա հասնող հետեւանքների մասին, փաստացի անհարգելի պատճառով չի ներկայացել դատական նիստին՝ դրսեւորելով ոչ պատշաճ վարքագիծ: Ընդ որում, ոչ իրավաչափ վարքագծի դրսեւորմամբ մեղադրյալն ինքն իրեն զրկել է իր «լսվելու» իրավունքից, այլ կերպ ասած՝ վերջինս գիտակցաբար անօրինական վարքագծով հրաժարվել է իր սեփական իրավունքից։ Հետեւաբար Դատավոր Բախշիյանի գործողությունները եւ կայացրած որոշումն իրավաչափ է:

Այսքանը։

Ի դեպ դատախազության հարգելի գործընկերներ, իրավունքից հրաժարվելու տեսական հարցերը պատմականորեն առավել ուսումնասիրված է եղել հռոմեական իրավունքում, ուստի կալանքի նիստից առաջ խորհուրդ կտայի ընթերցել դասագիրքը»: