Թուրքիան կփորձի լուծել F-35-ի խնդիրը. Էրդողան
Միացյալ Նահանգները դանդաղեցնում է Թուրքիային կործանիչներ մատակարարելու գործընթացը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։
«Ինչ վերաբերում է F-35-ին, մենք ԱՄՆ-ին վճարել ենք 1 միլիարդ 450 միլիոն դոլար, բայց մեզ չեն տվել F-35-ները; Դեռ դանդաղեցնում են գործընթացը, հիմա ասում են՝ եկեք լուծենք այս խնդիրը մեր պաշտպանության նախարարության հետ քննարկումներ անցկացնելով։
Մեր պաշտպանության նախարարությունը շարունակում է այդ աշխատանքը ամերիկացի գործընկերների հետ։ Մենք կփորձենք լուծել այդ խնդիրը,– ասել է Թուրքիայի ղեկավարը։