Ռուսաստանի հետագա ներխուժումն Ուկրաինա քաղաքական, հումանիտար աղետ կլինի Ռուսաստանի և ամբողջ աշխարհի համար. Բորիս Ջոնսոսն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նախազգուշացրել են Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու հարցում։ Զելենսկին ասել է, որ հակամարտությունը կվերաճի լայնամասշտաբ եվրոպական պատերազմի, մինչդեռ Ջոնսոնը խոստացել է, որ ներխուժումը Մոսկվայի համար «ռազմական աղետ» կլինի, գրում է «Կոմերսանտը»։
«Ռուսաստանի հետագա ներխուժումն Ուկրաինա քաղաքական, հումանիտար աղետ կլինի Ռուսաստանի և ամբողջ աշխարհի համար։ Նաև կարծում եմ, որ դա ռազմական աղետ կլինի Ռուսաստանի, աշխարհի համար»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Նրա խոսքով, արեւմտյան երկրները դեռեւս նկատում են ռուսական զորքերի կենտրոնացումը Ուկրաինայի հետ սահմանին, ինչը վկայում է «մոտալուտ ռազմական արշավի մասին»։ Նա հայտարարել է, որ ներխուժման դեպքում արեւմտյան երկրներն ավտոմատ կերպով պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ։
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը կապացուցի դեէսկալացիայի իր ցանկությունը միայն այն դեպքում, եթե զորքերը դուրս բերի սահմանից. «Մենք անհամբեր սպասում ենք այն պահին, երբ Ռուսաստանը զորքերը դուրս բերի մեր սահմաններից»։