Պենտագոնը հայտարարել է, որ Ռուսաստանը «վետոյի իրավունք» չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
Ռուսաստանը «վետոյի իրավունք» չունի ՆԱՏՕ-ին անդամագրվող երկրների հարցում, այդ հարցը կարող են լուծել միայն այդ երկրները և դաշինքը, ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
«ՆԱՏՕ-ին անդամակցությունը խնդիր է, որը վերաբերում է կոնկրետ ինքնիշխան պետությանը և ՆԱՏՕ-ին։ Սա այն հարցը չէ, որտեղ պարոն Պուտինը վետոյի իրավունք ունի։ Դա այդպես չի աշխատում»,- հայտնում է ՏԱՍՍ-ը Պենտագոնի ներկայացուցչի խոսքերը։
Քիրբին հավելել է, որ «չի շահարկի ապագայի, ՆԱՏՕ-ի ընդլայնման և այս գործընթացում Ուկրաինայի տեղի մասին»։ Սակայն դա որոշում է, որը կարող են ընդունել միայն դաշինքը և Ուկրաինան»,- հավելել է նա։