Իսրայելը հրթիռներ ու անօդաչու սարքեր կխոցի գերհզոր լազերով. Նավթալի Բեննեթ
Իսրայելը կարագացնի գերհզոր լազերների մշակումը, որպեսզի մեկ տարվա ընթացքում դրանք օգտագործվեն հակահրթիռային պաշտպանության և անօդաչու թռչող սարքերի ճնշման համար, հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը։
«Մեկ տարվա ընթացքում իսրայելական բանակը կստանա նոր լազերային համակարգ, սկզբում այն փորձնական ռեժիմով կօգտագործվի հարավում (Գազայի հատվածի մոտ), իսկ հետո կգործի ամենուր»,- Բենեթի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, դա թույլ կտա իսրայելական բանակին շրջապատել Իսրայելը լազերային պատով, որը կպաշտպանի ականներից, հրթիռներից, անօդաչու սարքերից և այլ սպառնալիքներից։