«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենն ու աշխատակիցները խարդախությամբ հափշտակել են շուրջ 130 միլիոն ՀՀ դրամ գումարը. փաստաբան
«Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենն ու աշխատակիցները խարդախությամբ հափշտակել են 100-ից ավելի քաղաքացիների շուրջ 130 միլիոն ՀՀ դրամ գումարը, իսկ այսօր պետության հովանավորությամբ վայելում են իրենց ազատությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Մինչդեռ իշխանահաճո որոշումներ կայացնելուց հրաժարվող դատավորը կալանավորվում է իշխանության պատվերով։ Այս ամենը հասկանում ե՞ք գոնե, «Դավինչի»-ի խարդախությունից տուժած «հպարտ քաղաքացիներ», հասկանում ե՞ք, որ պետական համակարգը աշխատում է մեկ անձի կաշվի համար, իսկ դուք ոչ թե հպարտ եք, այլ առավել նվաստացված, քան երբևէ։
Թե՞ դեռ հավատում եք, որ դուք հպարտ եք, իսկ օրվա իշխանությունն էլ՝ մարդակենտրոն կամ ժողովրդավար….»,- գրել է Ասլանյանը։