Հուլուսի Աքարն ու Զաքիր Հասանովը կքննարկեն Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր
Անկարայում սկսվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և նրա թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հանդիպումը, հայտնում է Haber Global-ը։
Նախ՝ այսօր առավոտյան Թուրքիայի մայրաքաղաք ժամանած Զաքիր Հասանովն այցելել է Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը, ծաղկեպսակ դրել հուշահամալիրում.«Մենք միշտ հարգում ենք Աթաթուրքի հիշատակը մեր սրտերում։ Կեցցե Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը», - ասել է նախարարը հուշահամալիրում։
Այնուհետև սկսվել է Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլեւ տարածաշրջանային հարցեր։
Ակնկալվում է նաև, որ Հուլուսի Աքարն իր ադրբեջանցի գործընկերոջ ուշադրությանը կներկայացնի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները։