Պուտինի և Ջոնսոնի հնարավոր զրույցի մասին հարցին Կրեմլը պատասխանել է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի միջև այսօր զրույց չի նախատեսվում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այսօր խոսակցություն նախատեսված չէ։ Եթե նկատեցիք, մենք Պուտինի և Ջոնսոնի հեռախոսազրույցի մասին չենք հայտնել, բայց, միևնույն ժամանակ, չենք բացառում, որ որոշ ժամկետներ կհամաձայնեցվեն։ Զրույց, եթե կայանա, մենք կտեղեկացնենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսված է Պուտինի և Ջոնսոնի հեռախոսազրույցը երեքշաբթի օրը։