ԱՄՆ-ն սկսել է Մերձավոր Արևելքում ամենամեծ ռազմածովային զորավարժությունները
ԱՄՆ-ը դաշնակիցների հետ միասին անցկացնում է ամենամեծ միջազգային ռազմածովային զորավարժությունները Մերձավոր Արևելքում, հայտնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը:
Հայտարարության համաձայն՝ զորավարժությունները սկսվել են հունվարի 31-ին, որին մասնակցում են ինը հազար մարդ, մոտ 50 նավ և ԱՄՆ-ի ավելի քան 60 գործընկեր երկրներ և միջազգային կազմակերպություններ։ Զորավարժությունը ոչ միայն Մերձավոր Արևելքի ամենամեծ ռազմածովային զորավարժությունն է, այլ նաև աշխարհի ամենամեծ անօդաչու թռչող սարքերի զորավարժությունը՝ 10 երկրներից ավելի քան 80 անօդաչու թռչող սարքերով:
Զորավարժությունների նպատակն է «փորձարկել անօդաչու համակարգերը, արհեստական ինտելեկտը ռազմական տարբեր սցենարներում և քաղած դասերը կիրառել ապագա ռազմական գործողություններում», - նշվում է հայտարարության մեջ։