Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է 500 տոննա զինամթերք
Ռազմական ինքնաթիռը ԱՄՆ-ից ավելի քան 80 տոննա զինամթերք է հասցրել Ուկրաինա, ընդհանուր առմամբ Կիևը երեքշաբթի 500 տոննա ամերիկյան զինամթերք է ստացել, հայտնել է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
«Մեկ օր էլ չի անցել, և ԱՄՆ-ից մեր ընկերներից բեռնաթափում ենք վեցերորդ ինքնաթիռը»,-Twitter-ում գրել է Ռեզնիկովը։
Կիևում ԱՄՆ դեսպանատանը հայտնել են, որ Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։