ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի հետ քննարկում է Եվրոպա զորք տեղափոխելու հարցը. Պենտագոն
«ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի իր եվրոպացի դաշնակիցների հետ քննարկում է դաշինքի արևելյան թևի տարածքում ամերիկյան զորքեր տեղակայելու հնարավորությունը, սակայն վերջնական որոշում այս պահին չկա»։ Այս մասին երկուշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Նրա խոսքով, Վաշինգտոնն ակտիվորեն քննարկում է մի շարք դաշնակիցների հետ ԱՄՆ-ի ուժերի մասին, որոնք նրանք կցանկանային տեղակայել դաշինքի արևելյան թևում։
Միևնույն ժամանակ, Քիրբին նշել է, որ ամերիկյան ուժերի մի մասը կարող է տեղակայվել ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների տարածքում ոչ թե բուն դաշինքի մեխանիզմների շրջանակներում, այլ կոնկրետ պետությունների և երկրների միջև երկկողմ սահմանված համաձայնագրով։