Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն խոսել է ռուսական ակտիվների սառեցման մասին
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի նոր նախագիծը նախատեսում է ռուսական ընկերությունների ակտիվների սառեցման հնարավորություն»։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա նշել է, որ Լոնդոնը կապահովի, որ նրանք, ովքեր կիսում են ապակայունացնող գործողությունների պատասխանատվությունը, ծանր գին վճարեն։
«Մեծ Բրիտանիայում նրանց ակտիվները կսառեցվեն, բրիտանական ընկերությունները և անհատները չեն կարողանա գործարքներ կնքել նրանց հետ, եթե նրանք ցանկանան մուտք գործել Մեծ Բրիտանիա, նրանց կմերժեն»,- ասաց նա:
Նախարարի խոսքով` սա ամենախիստ պատժամիջոցների ռեժիմն է, որ Մեծ Բրիտանիան երբևէ սահմանել է Ռուսաստանի դեմ։