Պուտինն ու Մակրոնը քննարկել են անվտանգության երաշխիքները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ևս մեկ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Շարունակվել է մտքերի փոխանակությունը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և Ռուսաստանին անվտանգության երկարաժամկետ, օրինական երաշխիքներ տրամադրելու հետ կապված հարցերի շուրջ։ Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ մանրամասն ուրվագծել է այս խնդիրների հիմնարար մոտեցումները։
Բացի այդ, առաջնորդները հեռախոսով պայմանավորվել են հետագա շփումների, ինչպես նաև հնարավոր անձնական հանդիպման ուսումնասիրության մասին։