ՄԱԿ–ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչն ասել է, որ Կիևը չի հարձակվի ոչ Ղրիմի, ոչ Դոնբասի վրա
«Ուկրաինան մտադիր չէ հարձակում սկսել Ղրիմի, Դոնբասի կամ որևէ այլ վայրի դեմ»: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերխի Կիսլիցան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, Կիեւը կողմ է Մոսկվայի հետ կապի բաց ուղիների պահպանմանը։
«Միևնույն ժամանակ մենք աջակցում ենք Ռուսաստանի հետ դիվանագիտական ուղիները բաց պահելու անհրաժեշտությանը», - ասել է ուկրաինացի դիվանագետը: Բացի այդ, նա վստահեցրել է, որ Ուկրաինայի առաջին առաջնահերթությունն այսօր Դոնբասում կայուն և անվերապահ հրադադարն է:
«Նորմանդական ձևաչափի աշխուժացումը, այդ թվում՝ չորս երկրների ղեկավարների մակարդակով, կարևոր նախապայման է Դոնբասում կայուն խաղաղություն ապահովելու հաջորդ քայլերի համար»,- ասել է նա՝ հավելելով, որ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են վերսկսել բանակցությունները։ «նորմանդական քառյակի» բոլոր ձևաչափերով։