ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բացատրություն է պահանջում Ռուսաստանից
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքը նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը դանդաղեցնում է ուժերը դեպի Ուկրաինայի սահման դուրս բերելու տեմպերը, փոխանցում է Interfax-ը։
Նրա խոսքով՝ Մոսկվան պետք է բացատրի ուժերի այս կենտրոնացման նպատակները և դեէսկալացիան։
«Անհնար է, որ դաշինքը չարձագանքի Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ուժերի ամենամեծ կենտրոնացմանը»,- ասել է նա։
Նա նաև ընդգծել է, որ զգալի ռիսկ կա, որ Բելառուսում անցկացվող նման զորավարժությունները կարող են օգտագործվել Ուկրաինայի վրա հարձակումը քողարկելու համար։
Ստոլտենբերգը նշել է, որ այժմ Ռուսաստանն ինքը պետք է որոշի, թե ինչ է ուզում՝ առճակատո՞ւմ, թե՞ վիճելի հարցերի քաղաքական լուծում։