Պուտինը Թուրքիայի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ է կիրառելու
ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել, ըստ որի, Թուրքիայի նկատմամբ սահմանվելու են նոր տնտեսական պատժամիջոցներ։
Gazeta.ru-ի տեղեկությունով` փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը ավելի վաղ հաղորդել էր, որ Ռուսաստանի իշխանություններն ընդլայնելու են Թուրքիայի դեմ պատասխան քայլերի ցանկը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքների, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։