Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Քաղաքականություն

Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների վարույթում 2021-ին քննվել է 8369 քրգործ կամ գրեթե 19.9 %-ը. ՔԿ

2022թ. հունվարի 31-ին Քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

ՔԿ-ից հայտնում են, որ մինչ օրակարգային հարցերին անցնելն Արգիշտի Քյարամյանը ներկայացրել է ՀՀ Վարչապետի համապատասխան որոշմամբ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը ստանձնած Վիգեն Մեսրոպյանին, վերջինիս շնորհակալություն հայտնել՝ կոմիտեի տարածքային քննչական վարչությունների վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնում հաջողված գործունեություն ծավալելու համար՝ վստահություն հայտնելով, որ Վ.Մեսրոպյանն իր ծառայողական նոր գործառույթները ևս իրականացնելու է առավելագույն պատասխանատվությամբ և նկատելի արդյունավետությամբ:

Այնուհետև, օրակարգային հարցերի շրջանակներում, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում 2021 թվականի ընթացքում արձանագրված ցուցանիշներն ու անդրադարձ կատարել ընթացիկ տարվա համար նախատեսված գործընթացների կազմակերպման մանրամասներին:

Անդրադառնալով նախորդ տարվա վիճակագրությանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վ.Մեսրոպյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում Կոմիտեի տարածքային քննչական վարչությունների և բաժինների վարույթում կրկնակի հաշվառմամբ քննվել է 32544 քրեական գործ (2020թ.՝ 26450) կամ 6094 քրեական գործով ավելի, քան 2020թ. (աճը կազմել է 23%): 2021թ. վարույթում քննված 32544 քրեական գործից 19165-ը կամ 59%-ը քննվել է Երևան քաղաքի քննչական մարմինների վարույթում (2020թ. 15258 գործ, աճը կազմել է 25.6%), իսկ 13379-ը կամ 41%-ը` մարզային քննչական վարչությունների վարույթում (2020թ. 11192 գործ, աճը կազմել է 19.5%):

Կոմիտեի ղեկավարի տեղակալի կողմից հրապարակված վիճակագրության համաձայն, ընդհանուր առմամբ, տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթի գործերի շուրջ 77.7%-ը:

Հաշվի առնելով, որ 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնելու ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերը, որոնցով հիմնարար, սկզբունքային փոփոխություններ են նախատեսվում հանցագործությունների որակման և մինչդատական վարույթի իրականացման ոլորտում՝ ՔԿ նախագահի տեղակալ Վ.Մեսրոպյանն առաջարկել է ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող քննիչների հետ կազմակերպել մասնագիտական պարապմունքներ:

Հաջորդ զեկույցի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Ա.Մելիքյանը ներկայացրել է, որ գլխավոր վարչությունում նախորդ տարվա ընթացքում արձանագրվել է քրեական գործերի աճ՝ 26.6 %-ով, ինչը հիմնականում պայմանավորված է կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների դեպքերի, կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ թմրամիջոցների իրացման, հնչեղություն ստացած այլ դեպքերի աճով:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն իր խոսքում անդրադարձ է կատարել նաև գլխավոր վարչությունում արդեն իսկ ավարտված և հանրությանը հայտնի անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ դեպքերի առթիվ քննված գործերին:

Ա.Մելիքյանի տեղեկացմամբ 2021 թվականին 65-ով կամ 45.8 %-ով նվազել է վարույթը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կասեցված գործերի քանակը: Բացի այդ, 134-ով կամ 74.4 %-ով ավելացել է մեկ վարույթում միացված, 11-ով կամ 17.2 %-ով՝ դատարան ուղարկված գործերի քանակը, ինչը վկայում է, որ հանցագործությունները բացահայտվել են, միացվել այլ գործերի և նախաքննությունն ավարտվել մեղադրական եզրակացությամբ:

Կոլեգիայի ընդլայնված նիստի օրակարգային հարցերի շրջանակներում ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Ա.Կրկյաշարյանը ևս մանրամասնել է նախորդ տարվա որոշ հիմնական ցուցանիշներ:

Ա.Կրկյաշարյանի տեղեկացմամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների վարույթում նախորդ տարի քննվել է 8369 քրեական գործ կամ Կոմիտեի վարույթում քննված քրեական գործերի գրեթե 19.9 %-ը, որոնցից 2456-ը փոխանցվել է 2020 թվականից: 2020 թվականի համեմատ վարույթում քննված քրեական գործերի քանակն աճել է 3018-ով կամ 56.4 %-ով: Հաշվետու ժամանակահատվածում քննված քրեական գործերից ավարտվել է 3420-ի կամ 40.9 %-ի նախաքննությունը (2020թ.- 1790 կամ 33.4 %). արտադրողականությունն ավելացել է 7.5%-ով:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ստորաբաժանումներում մեղադրական եզրակացությամբ նախաքննությունն ավարտված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են 394 անձինք, նրանցից 50-ը եղել են սպաներ, 2-ը՝ ենթասպաներ, 89-ը՝ պայմանագրայիններ, 199-ը՝ ժամկետայիններ, 9-ը՝ պահեստազորայիններ, 45-ը՝ քաղաքացիական անձինք:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ներկայացրել է, որ 2021թ. ընթացքում Կոմիտեի իրավաբանական վարչության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ կառույցի գործունեությունն ապահովող իրավական հիմքերի, նորմատիվ իրավական տարբեր ակտերի կատարելագործման, Կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալների ներքին իրավական ակտերի մշակման, այլ մարմիններից կամ այլ ստորաբաժանումներից ստացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքներ տրամադրելու, հայցադիմումների և դրանց պատասխանների կազմման, դատական ներկայացուցչություն ապահովելու ուղղությամբ: Հատկապես զգալի աշխատանք է կատարվել Կոմիտեի որակավորման հանձնաժողովի գործունեության, համակարգում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով քննությունների անցկացման, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ատեստավորում անցկացնելու և վերջիններիս ծառայողական առաջխաղացման ցուցակի ձևավորման կարգերի, ինչպես նաև՝ Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքացիական ծառայողներին, հայեցողական պաշտոն զբաղեցնող, աշխատանքային պայմանագրով աշխատող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պարգևատրման գործընթացի կատարելագործման ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում մշակվել է օրենքների 12, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների 8 նախագծեր, որոնց մի մասն ընդունվել են, իսկ որոշ նախագծեր դեռևս քննարկումների փուլում են:

Ա.Այվազյանի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի կողմից 2021թ. ընթացքում քննարկվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված 321 հարցում:

Նախագահի տեղակալի փոխանցմամբ Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կողմից քննվել են Քննչական կոմիտեի նախագահի 19 միջնորդություններ՝ 26 անձի նկատմամբ:

Օրակարգային վերջին հարցի շրջանակներում Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը ներկայացրել է, որ 2021 թվականի ընթացքում, ընդհանուր առմամբ, քննչական կոմիտեի վարույթում քննվել է 41883 քրեական գործ (նախորդ տարի՝ 32483 քրեական գործ)՝ աճը կազմել է 28.9%, նախապատրաստվել է 6293 նյութ (նախորդ տարի՝ 4992): 2021 թվականին ընթացք է տրվել 36025 քրեական գործի՝ 2020 թվականի 25045-ի դիմաց և այս պարագայում աճը կազմել է 43.8%: Քրեական գործերի մնացորդը տարեվերջում կազմել է 5858 քրեական գործ՝ նախորդ տարվա 7438-ի դիմաց. այսինքն՝ 1580-ով պակաս և նկատելի է դառնում, որ վարույթի աճի պայմաններում ավելի շատ քրեական գործերի ընթացք է լուծվել: Ընդ որում հատկանշական է, որ 2021 թվականին միայն ընթացքը լուծված քրեական գործերի քանակը 3542 գործով գերազանցել է ՀՀ քննչական կոմիտեի՝ 2020 թվականի ամբողջ վարույթը և 3065 գործով՝ 2019 թվականի վարույթը, ինչը վկայում է Քննչական կոմիտեի արդյունավետ աշխատանքի մասին: Ընդհանուր առմամբ դատարան ուղարկվել է 4729 քրեական գործ, որը 31.3%-ով ավել է 2020 թվականի ցուցանիշից: Ըստ վիճակագրության՝ արտադրողականությունը կազմել է 86%` նախորդ տարվա 77 %-ի դիմաց, և մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 83.4 քրեական գործ՝ նախորդ տարվա 69.1-ի դիմաց:

Ամփոփելով կոլեգիայի նիստի աշխատանքները՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանը շնորհակալություն է հայտնել համակարգի բոլոր աշխատակիցներին՝ 2021 թվականի ընթացքում նկատելի դրական ցուցանիշներ ապահովելու համար և ընդգծել, որ Կոմիտեի ծառայողներն արել են առավելագույն հնարավորը՝ կառույցի համակողմանի գործունեությունն ապահովելու համար: Այդ ամենով հանդերձ Ա.Քյարամյանը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ 2022 թվականի ընթացքում նախատեսվող բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները պատշաճ կերպով իրագործելու համար՝ հիմքում ունենալով Քննչական կոմիտեի գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման գերակայությունները:

Կոլեգիայի ընդլայնված նիստի ավարտին կազմակերպվել է «Տարվա ստորաբաժանում» և «Տարվա քննիչ» պարգևների, ինչպես նաև՝ ծառայողական այլ խրախուսանքների հանձնման հանդիսավոր արարողություն: