Օբամեյանգն ու «Բարսելոնա»-ն համաձայնության են եկել
«Արսենալ»-ի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը համաձայնության է եկել «Բարսելոնա»-ի հետ 6-ամսյա վարձակալության շուրջ, հայտնում է Ժերար Ռոմերոն։
32-ամյա խաղացողը պատրաստվում է լքել «Էմիրեյթս» մարզադաշտը այն բանից հետո, երբ նրան զրկել են «զինագործների» ավագի պաշտոնից՝ կարգապահական խախտման պատճառով:
«Բարսա»-ն մոտ է Օբամեյանգի համար գործարքի ավարտին, բայց նախ պետք է գնորդ գտնի Ուսման Դեմբելեի համար, որպեսզի համապատասխանի Լա Լիգայի աշխատավարձի սահմանափակումներին: