«Յուվենտուս»-ի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Տոտենհեմ»
Իտալական «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը տեղափոխվեց Լոնդոնի «Տոտենհեմ»։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նշվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերն արժեցել է 19 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի անձնական պայմանագրի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։