Ես իմ գործն անում էի ու իմ մտքով չէր կարող անցնել, որ կարող եմ դառնալ նախագահի պաշտոնի մասին գոնե մտածող մարդ. Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)
Քանի որ այս պահին դեռեւս չկա Հայաստանի ԱԺ նախագահի որոշումը, որով դադարեցվում են ՀՀ գործող նախագահի լիազորությունները, գեղեցիկ չի լինի, որ այսօր որեւէ մեկնաբանություն անենք: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ով նաեւ ՀՀ նախագահի ՔՊ-ի թեկնածուն է:
«Դեռեւս մարդը հնարավորություն ունի, կարող է դիմումը հետ վերցնի»,-ասաց նա: