Շուտով նախագահ է դառնալու մի շարքային դավաճան կռիս. Վահագն Խաչատրյանը երկար տարիներ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից էր` թռավ նրա վրայից. Արմեն Աշոտյան
Իշխող ոհմակը երեկ հրապարակեց Հայաստանի նախագահի պաշտոնում իր թեկնածուի անունը։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Համաձայն եմ, որ ստեղծված իրավիճակում բացարձակ կապ չունի, թե ով է լինելու այն, քանզի փաստացի կատարելու է Նիկոլի հանձնարարականները, այդ թվում՝ դավաճանական հայ-թուրքական եւ հայ ադրբեջանական ուղղություններով։
Այդ մարդը՝ Վահագն Խաչատրյանը, երկար տարիներ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից էր, եւ ինչպես առաջին նախագահի որոշ այլ թիմակիցներ՝ Ջհանգիրյան, Կարապետյան եւ այլն, թռավ նրա վրայից։ 7 ամիս առաջ Տեր-Պետրոսյանը այդ բոլոր թռնողների մասին խոսելիս ասաց. առնետավազք է։ Ուստի, սիրելի ժողովուրդ, ձեզ շուտով նախագահ է դառնալու մի շարքային դավաճան կռիս»: