Ուժգին պայթյուն Վրաստանի ածխահանքերից մեկում. կան զոհեր և վիրավորներ
Պայթյուն է տեղի ունեցել Վրաստանի Մինդելիի ածխահանքում։ Այս մասին հայտնում է Mtavari հեռուստաալիքը։
«Նովոստի-Գրուզիա»-ի փոխանցմամբ՝ տուժել է մինչև տասը հանքափոր, նրանցից երկուսի վիճակը ծանր է։ Formula հեռուստաալիքը, վկայակոչելով «Միացյալ ազգային շարժում» կուսակցության տարածաշրջանային կառույցի ներկայացուցչին, հայտնում է յոթ զոհի մասին։ Ինչպես հեռուստաալիքին հայտնել է տարածաշրջանային հիվանդանոցի գլխավոր մենեջեր Յուրի Էլիաշվիլին, դեպքի վայրից կլինիկա ընդհանուր առմամբ տեղափոխվել է ինը մարդ։ Ընդունելության ժամանակ բոլոր հիվանդների վիճակը գնահատվել է ծանր։ Բժիշկներին չի հաջողվել փրկել տուժածներից մեկի կյանքը։
Ներկայումս ընկերության ներկայացուցիչները փորձում են պարզել մանրամասները։