Կանադան որոշել է Կիևից ժամանակավորապես հետ կանչել իր դեսպանատան աշխատակիցներին
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության ֆոնին Կանադան որոշել է Կիևից ժամանակավորապես հետ կանչել իր դեսպանատան «ոչ հիմնական աշխատակիցներին» և երկրում մնացած դիվանագետների հարազատներին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Կանադայի կառավարության կայքում։
Այսպիսով, Կիևում Կանադայի դեսպանատունը կշարունակի իր աշխատանքը։
Ավելի վաղ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան հայտարարել էին իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին Ուկրաինայից հեռացնելու մասին։