Բայդենը թալիբներին նշել է, թե որ դեպքում կարող են սկսել իրենց իշխանության լեգիտիմացման շուրջ քննարկումները
Թալիբները պետք է ազատ արձակեն ամերիկացի քաղաքացի Մարկ Ֆրրիխսին, միայն դրանից հետո կարող են սկսվել թալիբների իշխանության օրինականացման քննարկումները, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ Սպիտակ տան մամուլի ծառայությանը հղումով։
«Թալիբանը պետք է անհապաղ ազատ արձակեն Մարկին, նախքան նրանք կարողանան հույս դնել լեգիտիմության իրենց փնտրտուքի վրա: Դա սակարկելի չէ»,- ասել է Բայդենը։
2020 թվականի օգոստոսին Պետդեպարտամենտը մինչև 5 միլիոն դոլար պարգև է առաջարկել Աֆղանստանում նախկինում անհետացած երկու ամերիկացիների առևանգման մասին տեղեկությունների համար։