Արփինե Հովհաննիսյանը չգիտի ՝ Միհրան Պողոսյանը ինչպես է միլիոններ դիզել. (տեսանյութ)
Արդարադաության նախարար Արփինե Հովհաննիսյանին այսօր ամփոփիչ ասուլիսի ընթացքում տրվեցին նաև հարցեր կապված ԴԱՀԿ-ի պետ Միհրան Պողոսյանի հետ:
Նրանից լրագրողները հետաքրքրվեցին Միհրան Պողոսյանի կուտակած միլինոնների ծագումնաբանությունից. «Անկեղծ ասած` ես որևէ մեկի` լինի դա ԴԱՀԿ ղեկավարը, թե արդարադատության այլ պաշտոնյա, կենսագրությանը չեմ հետևում: Պարոն Պողոսյանը` որպես ԴԱՀԿ ղեկավար, պատշաճ իրականացնում է իր լիազորությունները»,- պատասխանեց նախարարը:
Պատախանելով այն հարցին, թե արդյոք Միհրան Պողոսյանը նկատողություն չի ստացել համակարգում ստեղծված իրավիճակի հետ կապված, երբ մարդիկ ստիպված են օրերով հերթ կանգնել ԴԱՀԿ-ում՝ պարզելու` ինչո՞ւ են տուգանվել, ինչո՞ւ իրենց վրայից չեն հանվել արգելանքները, Արփինե Հովհաննիսանը ասաց, որ նկատողություն չի արել. «Դրա հետ կապված որևէ առիթ չի եղել: ԴԱՀԿ-ն իրականում շատ յուրահատուկ կարգավիճակում է գտնվում, քանի որ ԴԱՀԿ-ն օրինական հարկադրանք կատարող մարմին է, և որևէ մեկը երբեք օրինական հարկադրանք կատարող կառույցից գոհ չի մնում: Արգելանքների հետ կապված խնդիրներ կան, բայց դրանք լուծվում են»:
Մանրամասները` տեսանյութում