21-ամյա Մարիանան պարեկներին կաշառք է առաջարկել. նրան բերման են ենթարկել
Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները Իտալիայի փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 21-ամյա Մարիանա Խ.-ին, որը վարչական արձանագրություն չկազմելու համար իրենց կաշառք էր առաջարկել։
Ոստիկանությունից հայտնում են, որ նախապատրաստվում են նյութեր: