Խմելու ջուր չկա, թուրքը նստած ա. ինձ թուրքերեն ասում ա` առաջ մի արի, ի՞նչ անեմ` առաջ գնամ կրակի՞. Նորաբակ գյուղում վախով են ապրում (Տեսանյութ)
Թշնամուն դեմ դիմաց կանգնած Նորաբակ համայնքի բնակիչներն իրենք են պատմում իրենց խնդիրների և իրավունքների ոտնահարման մասին, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամաոր Թագուհի Թովմասյանը, որն այցելել է Գեղարքունիք:
«Խախտված է նրանց անվտանգ և բնականոն կյանքը. ցավալի է, բայց փաստ, որ Կառավարությունը կենսական խնդիրների կարգավորման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկում, որի հետևանքով սահմանամերձ համայնքներում տիրող տրամադրությունները, ինչ խոսք, խորը մտահոգության տեղիք են տալիս», - նշել է պատգամավորը: