Ես ամերիկյան զորքեր կուղարկեմ Արևելյան Եվրոպա․ Ջո Բայդեն
«Ես ամերիկյան զորքեր կուղարկեմ Արևելյան Եվրոպա... շուտով։ Այս մասին հայտարարել է ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը, փոխանցում է RIA Novosti-ն։
Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի «արևելյան թեւն» ուժեղացնելու համար ԱՄՆ-ի 8,5 հազար զինվորական գտնվում է բարձր պատրաստության վիճակում։
Ավելի վաղ Բայդենը խոսել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին հազարավոր ամերիկացի զինվորականներ Բալթյան երկրներ և Արևելյան Եվրոպա ուղարկելու մտադրության մասին։