Մոսկվայում ոստիկանները դադարեցրել են Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունը
Ռուսաստանի հայերի միության հայտարարված ֆիլմի ցուցադրության վայր ժամանած ոստիկանները դադարեցրել են Գարեգին Նժդեհի ֆիլմի ցուցադրությունը։ Այս մասին հայտնում է REGNUM լրատվական գործակալությունը։
Նշենք, որ ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայում՝ Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կենտրոնում։
Ոստիկանության ներկայացուցիչներն ընթերցել են դատախազի հայտարարությունը (354.1 հոդվածով նացիզմի վերականգնում) և հեռացրել են ֆիլմի ցուցադրությանը ժամանած ներկաներին։