Իրականությունն այն է, որ թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների առաջին պաշտպանը հայկական զինված ուժերն են. Ստեփանյան (տեսանյութ)
Իրականությունն այն է, որ թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների առաջին պաշտպանը հայկական զինված ուժերն են։ Այսպիսի գրառում է արել ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում և շնորհավորել հայկական բանակի կազմավորման 30 ամյակի առթիվ.
«Շնորհավոր, Հայոց բանակ։
Հավերժ խոնարհում հայրենիքի համար նահատակված հերոսների անմար հիշատակի և նրանց ընտանիքների առաջ»,-գրել է նա: