Ժողովուրդ, չեք ուզո՞ւմ դուրս գալ ֆեյսբուքից, տեր կանգնել ձեր երկրին ու բանակին․ Էլ ի՞նչ եք ուզում լինի, որ հասկանաք՝ սա հակապետական քայլ է․ Գևորգ Գևորգյան (տեսանյութ)
Պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար պետ է բարձրացնել բանակի արժանապատվությունը, պետք է լինել բանակի թիկունքին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։ Նա մի շարք քաղաքացիների հետ Հանրապետության հրապարակում մասնակցում էր ակցիայի, որի նպատակն էր վերականգնել կորցրած արժանապատվությունն ու բանակի պատիվը
Նա կոչ արեց մարդկանց դուրս գալ թմբիրից ու տեր կանգնել երկրին, բանակին ու հայ ժողովրդի ապագային։
«Ժողովուրդ, չե՞ք ուզում դուրս գալ ֆեյսբուքից, չե՞ք ուզում տեր կանգնել ձեր երկրին ու բանակին»,-ասաց Գևորգյանն ու նկատեց, որ այս իշխանության նպատակը բանակն արժեզրկելն է։ Չի նշվում անգամ արդեն բանակի տոնը։
«Մարդիկ դեմ են լինում, որ իրենց զավակը գնա ծառայության, սա արդեն պետական մակարդակով հակազգային, հակապետական ծրագիր է, որի մեխանիզմի դեմ պետք է դուրս գալ։ Թե՞ մի քանի տարի հետո կփաչե տարբեր երկրներ ու կասեք, թե այն ժամանակ խաբվել եք։ Ի՞նչ եք ուզում էլ լինի, որ հասկանաք՝ սա հակապետական քայլ է։ Բանակի 30-ամյակը չեն նշում, հասկանո՞ւմ եք»,-ասաց Գևորգյանը։
Հրապարակ էին եկել ազատամարտիկներ՝ այդ թվում կանայք, ովքեր մասնակցել են պատերազմական գործողություններին՝ տարբեր ժամանակահատվածներում։
«Մեր նպատակը երկիր փրկելն է․ կարղոնաո՞ւմ ենք փրկել, ուրեմն պետ է փրկենք»,-ասաց Գևորգ Գևորգյանը։