Ռուսաստանը մեր սահմանների մոտ տեղակայել է 130 հազար զինվորականի․ Ուկրաինայի ՊՆ ղեկավար
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայի սահմաններին տեղակայել է մոտ 130 հազար զինվորական՝ հաշվի առնելով ռազմածովային և ավիացիոն ներուժը։
Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ի թղթակիցը, այս մասին նա ասել է ելույթ ունենալով Գերագույն ռադայում՝ կառավարությանն ուղղված հարցերի ժամանակ։
«Դեկտեմբերին այս ամբիոնից խոսելով՝ ես նշեցի, որ Ռուսաստանում սկսվել է ձմեռային ուսումնական շրջանը, զորքերը շարժվում են ամբողջ Ռուսաստանով, այդ մասին տեղեկատվությունը հատուկ է տարածվում, և սա նաև ճնշման միջոց է։
Դեկտեմբերի սկզբին մենք մշտադիտարկում ենք անցկացրել 41 գումարտակային մարտավարական խմբերի և ռուսական բանակի այլ ստորաբաժանումների, որոնց թիվը կազմում էր 94000 մարդ, ավիացիոն և ռազմածովային բաղադրիչով մոտ 110000 էր։ Այժմ մենք մշտադիտարկում ենք ստորաբաժանումներ, որոնց թիվը կազմում է մոտ 112000 մարդ։ Ռազմածովային և ավիացիոն բաղադրիչով՝ սա մոտ 130 հազար մարդ է»,- ընդգծել է Ռեզնիկովը։