Տավուշի մարզի սահմանային դիրքերում գիշերը փոխհրաձգություն է եղել
Հունվարի 27-ին՝ ժամը 20:58-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում փոխհրաձգություն է տեղի ունեցել Հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից։
Նշվում է, որ կրակոցները եղել են Տավուշի մարզի Չինարի գյուղի դիրքերի տարածքում։
Նշվում է նաև, որ ադրբեջանական կողմը չունի մարդկային և տեխնիկական կորուստներ։