Կարծում եք, որ աշխարհում կորոնավիրուսը տարածվել է Սուրեն Պապիկյանի հարսանիքի պատճառո՞վ․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
Հունվարի 28-ի երեկոյան, Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ փակ հաստատությունում միջոցառում էր նախատեսված, որը հետաձգվել է։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը կարո՞ղ էր կորոնավիրուսի տարածման պատճառ դառնալ՝ փոխվարչապետը պատասխանեց․ «Ես բժիշկ չեմ, որ հիմա դիագնոզներ դնեմ, ես չեմ կապում։ Դուք կարծում եք՝ աշխարհում կորոնավիրուսը տարածվել է Սուրեն Պապիկյանի հարսանիքի պատճառո՞վ, այդ թվում Հայաստանում։ Ես թեստ հանձնել եմ, բացասական է։
Եթե հիշում եք՝ հիվանդացել եմ, լավացել եմ, պատվաստվել եմ, կրկին պատվաստվել եմ՝ չորրորդ դեղաչափով։ Առաջինը պատվաստվել եմ «Սպուտնիկ», երկրորդը՝ այլ պատվաստամիջոցով և բժիշկներն ասում են, որ դա ավելի ճիշտ է և ձեզ էլ եմ խորհուրդ տալիս՝ զույգերը փոխել պատվաստվելիս»,-ասաց Մհեր Գրիգորյանը։