Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է հայ-թուրքական հարաբերությունները
«Հայ-թուրքական հարաբերությունները դարձել են նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ քննարկված հարցերից մեկը»։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել կողմերի, մասնավորապես՝ Թուրքիայի և Հայաստանի կառուցողական և անկեղծ ջանքերով Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված մեխանիզմներին։