Պորոշենկոն հայտարարել է Զելենսկիին աջակցելու պատրաստակամության մասին
Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Ուկրաինայի ներկայիս իշխանություններին, այդ թվում՝ պետության ներկայիս ղեկավար Վլադիմիր Զելենսկիին՝ Ռուսաստանի հետ սահմանին լարված իրավիճակում։
«Ես պատրաստ եմ կանգնել կառավարության ու նախագահի կողքին՝ Ուկրաինային աջակցելու համար»,- ասել է Պորոշենկոն բրիտանական The Times թերթին տված հարցազրույցում՝ հավելելով, որ իր և Զելենսկու միջև տարաձայնությունները դեռևս կան, բայց նա պատրաստ է մոռանալ դրանց մասին Ուկրաինա-ռուսական սահմանին տիրող իրավիճակի ֆոն.
Պորոշենկոն դիմել է նաև արևմտյան երկրներին՝ խնդրելով ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։