Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին զինված հակամարտության հետևանքով կա 2 զոհ և 30 վիրավոր
Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հաղորդել է երկու զոհի և տասը վիրավորի մասին Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին զինված հակամարտության ընթացքում, որը սկսվել է հինգշաբթի։ Այս մասին ասվում է Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ զորքերի մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ օրը «Խովար» լրատվական գործակալության կայքում։
Պետական կոմիտեն հայտնում է, որ Ղրղզստանի հետ սահմանին զինված հակամարտության ընթացքում զոհվել է Տաջիկստանի երկու քաղաքացի՝ սահմանամերձ գյուղի բնակիչը, որը զոհվել է ականանետից և շտապօգնության վարորդը։
«Տաջիկստանի կողմից սահմանային հակամարտության արդյունքում տուժել է 10 մարդ, որից վեց զինվորական, չորսը՝ քաղաքացիական բնակչությունից»,- պարզաբանում է գործակալությունը։
Ղրղզական կողմից վիրավորվել է 11 մարդ, այդ թվում՝ 8 զինվորական։ Նրանք տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են Բատկենի շրջանային միասնական հիվանդանոց, հայտնում է 24.kg-ը՝ Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարության մամուլի կենտրոնին հղումով։
Հունվարի 28-ի առավոտյան իրավիճակը տաջիկ-ղրղզական սահմանին կայունացել է։ Կողմերը պայմանավորվել են կրակի ամբողջական դադարեցման մասին։